Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Ռական Նասեր ադ-Դինին։
«Այսօր զոհվել է 89 մարդ, վիրավորվել՝ 722-ը»,- լրագրողներին ասել է նա։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը տարածաշրջանային հրադադարի վերաբերյալ իրանական համաձայնագրի մաս էր կազմում։
«Իրանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու իր 10 կետանոց ծրագրի ընդհանուր դրույթները, որի հիմնական պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության էին եկել, որից հետո Իրանի նկատմամբ հարվածները որոշ ժամանակ շարունակվել էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակ է պետք զինվորական ստորաբաժանումերին հրադադարի մասին տեղեկությունը հասցնելու համար: Փորձագետները գնահատել էին ԱՄՆ-Իրան հրադադարը։



























