ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնության մասին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս պահին շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին, և դա այն է, ինչի շուրջ այժմ կա ընդհանուր համաձայնություն, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային»,- ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ժամանակ։
Պետքարտուղարը պնդել է, որ երաշխիքները կենթադրեն եվրոպական զորքերի «փոքր կոնտինգենտի» տեղակայում, հիմնականում՝ ֆրանսիական, ինչպես նաև Միացյալ Նահանգների աջակցություն, առանց որի դրանք «անօգուտ» կլինեն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հունվարի 28-ին հայտնել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը 20 կետանոց շրջանակային խաղաղության փաստաթուղթ կստորագրեն Միացյալ Նահանգների հետ առանձին:





































