Հուլիսի 15-ին Բյուրեղավանում բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը, հայտնել է Քննչական կոմիտեն։
Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ շանը կապել էին մեքենայից ու քարշ տալով տարել։ Հուլիսի 15-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել էր ոստիկանություն։