Ամռանը սովորաբար շատերս ցանկանում ենք հնարավորինս քիչ կոսմետիկա օգտագործել։ Այնուամենայնիվ, երբեմն ցանկություն է առաջանում դիմահարդարվել, օրինակ՝ երեկույթներից, ժամադրություններից առաջ։
Ամռանը աչքերն ընդգծող դիմահարդարումը լավագույնն է. շատ ավելի հավանական է, որ այն ամբողջ օրը կպահպանվի և յուրաքանչյուր կես ժամը մեկ այն շտկելու անհրաժեշտություն չի լինի: Ամառային դիմահարդարման տարբերակները շատ են, սակայն thesymbol.ru-ն խորհուրդ է տալիս նորաձևության ասպարեզ վերադարձած թրենդը։ Խոսքը «ջնարակված» աչքերի մասին է։
Նման դիմահարդարման հիմնական հատկանիշը շաքարի փայլ հիշեցնող փայլն է։ «Ջնարակված» աչքերի ժողովրդականության վերջին պոռթկումը մենք տեսանք Ամանորի նախաշեմին, իսկ հետո այն ոչնչացավ, բայց թրենդն ակնթարթորեն ստացավ այս ամառվա գլխավոր հիթի կոչումը։
Դիմահարդարման ամբողջ գաղտնիքը փայլի մեջ է։ Հեղուկ ստվերաներկ ընտրելիս պետք է ուշադիր լինել, որ դրանց մեջ փայլը շատ փոքր լինի, քանի որ մենք ուզում ենք հասնել նուրբ փայլի։ Հաջորդ քայլը հեղուկ ստվերաներկերի գույների ընտրությունն է․ դրանք պետք է լինեն բնական երանգներ՝ օրինակ՝ վարդագույն։ Այնուհետ հեղուկ և չորսՍտվերաներկերը խառնելու և աչքերին քսելու ժամանակն է։