Թայլանդից Աննա Սուենգամ-յամը «Միսս Տիեզերք» մրցույթին կրել է գազավորված ըմպելիքների տարաներից պատրաստված զգեստ: Այս մասին հայտնում է Insider-ը։
Աննան երեկոյան զգեստներով ցուցադրության ժամանակ բեմահարթակ է դուրս եկել վերամշակված նյութերից պատրաստված Manirat զգեստով, մասնավորապես՝ գազավորված ըմպելիքի տուփերից:
«Ես մեծացել եմ աղբահանությամբ զբաղվողների ընտանիքում, մանկությունս անցել է աղբի կույտերի ու վերամշակվող նյութերի մեջ։ Այս յուրահատուկ զգեստը հատուկ պատրաստված է դեն նետված և վերամշակված նյութերից, գազավորված ըմպելիքներից, որպեսզի ցույց տամ տիեզերքին, որ այն, ինչ շատերն անօգուտ են համարում, իրականում արժեք և գեղեցկություն ունի»,- բացատրել է մոդելը սոցիալական ցանցերում։