Սպանաղը վիտամիններով հարուստ և օգտակար նյութ է, որի ներառումը սննդակարգում շատ կարևոր է։
Սպանաղը հարուստ է սպիտակուցով, A, C, E, H և B խմբի վիտամիններով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, սելեն, ֆոսֆոր: Ընդհանուր առմամբ 100 գրամը պարունակում է 22 կկալ։
Հավանաբար, շատերը հիմա մտածում են, թե ինչ կպատրաստեն սպանաղից:
Սպանաղով կարելի է պատրաստել ննդարար և վիտամիններով հարուստ կրեմապուր։
Սպանաղով և հավի ֆիլեով կրեմապուր
Բաղադրությունը՝
Ջուր՝ 1,5 լիտր
Հավի կրծքամիս՝ 300 գ
Սոխ՝-1 հատ
Սպանախ (թարմ կամ սառեցված)՝ 400 գ
Բլղուր՝ 60 գ
Մաղադանոս՝ 30 գ
Սերուցք 10%՝ 200 գ
Պատրասման եղանակը՝⠀
Հավի ֆիլեն կտրել մեծ կտորների, սոխի հետ եփել մինչև պատրաստ դառնալը։ Հավի Ֆիլեի և սոխի ամբողջական եփվելուց 10 րոպե առաջ ավելացնել սպանաղը։
Ամբողջ զանգվածը պատրաստ լինելուց հետո հանում ենք սոխը, իսկ սպանաղն ու հավի ֆիլեն բլենդերով դարձնում ենք միատարր պետություն: Այնուհետև հետ ենք լցնում տարայի մեջ, ավելացնում ենք բլղուր, աղ և պղպեղ և ևս 10 րոպե եփում կրակի վրա։ Այնուհետև ավելացնում ենք սերուց, մանր կտրատած մաղադանոս հասցնում եռման աստիճանի։
Կրակի վրա ամբողջապես պատրաստ լինելուց հետո անջատում ենք կրակն ու թողմուն ևս 10-15 րոպե։
Բարի ախորժակ
Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney Television-ի հետ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney's 20th Television-ի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Քիմը պայմանագրի համաձայն...