Ռուսաստանցի, հայկական ծագում ունեցող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում անցկացվող Մասթերս 1000 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթելով 20-ամյա ամերիկացի Ալեքս Միխելսոնին, հաղորդում է Championat.com-ը։
Հաջորդ խաղում Խաչանովը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ, որը աշխարհի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Խաչանովի և Միխելսոնի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունվարին՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ ամերիկացին վստահ հաղթանակ էր տարել՝ 6:3, 7:6 (7:5), 6:2 հաշվով։ Տորոնտոյի հանդիպումից առաջ Խաչանովը նշել էր, որ պարտվել էր բոլոր բաղադրիչներով, սակայն ընդգծել էր, որ այժմ պատրաստ է այլ կերպ խաղալ։
Դեպի կիսաեզրափակիչ ճանապարհին ռուս թենիսիստը ոչ մի սեթ չի զիջել՝ հաղթելով թե՛ Կասպեր Ռուդին (6:4, 7:5), և թե՛ մյուս մրցակիցներին։
Խաչանովի հաջողությունների ֆոնին փոփոխություններ են տեղի ունենում նաև ռուսական թենիսում ուժերի դասակարգման մեջ։ Ըստ ATP (Աշխարհի թենիսիստների ասոցիացիա) ներկայիս վարկանիշի՝ Խաչանովն անցել է Դանիիլ Մեդվեդևին և դարձել երկրի երկրորդ ռակետը՝ Անդրեյ Ռուբլյովից հետո։