Հայ ըմբիշ Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Աթենքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մոսեսյանը (71 կգ) 7:6 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխբեկ Ժումանազարովին։
Ավելի վաղ՝ քառորդ եզրափակչում, հայ ըմբիշը հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, սակայն կիսաեզրափակչում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ ըմբիշին։ Մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Աթենքում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։