Հայաստանը ներկայացնող Մարատ Աճեմյանը (51 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզի համար պայքարում Մարատը 11։0 հաշվով հաղթել է թուրք Փոլաթ Քարադենիզին։
16 տարեկանում Աճեմյանը նվաճել է Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության երկու ոսկե մեդալ, Մ17 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ։
Առաջնությունում բրոզնե մեդալ է նվաճել նաև Զավեն Մեժլումյանը (60 կգ)։ Բրոնզի համար պայքարում նա 5։2 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Սերեդինին։
Հուլիսի 30-ին Ջանես Նազարյանը (65 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել։