Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը Կահիրեում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է դարձել, իսկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նժույգ թափերի վարժության եզրափակչում 17-ամյա Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին:
Նա ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:
Ավետիսյանը հաղթել է օղակների վարժությունում: Նա եզրափակչում 14.466 միավոր է հավաքել, այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել, հավելել են նախարարությունից։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ապրիլի 28-ին հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում: