Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Մոլդովայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 2 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալներ էին նվաճել։ Ծանրորդներ Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանն նվաճել էին արծաթե մեդալներ։ Դավիթ Հովհաննիսյանը և Գառնիկ Չոլաքյանը դարձել էին առաջնության բրոնզե մեդալակիրներ։