Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությաննը Հայաստանի հավաքականի ծանրորդ Արա Աղանյանը 102 կգ քաշային ծանրորդների քաշային կարգում զբաղեցրել է 4-րդ, Պետրոս Պետրոսյանը` 5-րդ հորիզոնականը, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Աղանյան պոկում վարժության ընթացքում գլխավերևում պահել է 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ: Պետրոսյանը պոկել է 165 կգ, հրում վարժությունում նա ֆիքսել է 205 կգ:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը և 76 կգ քաշային Աննա Ամրոյանը։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Դավիթ Հովհաննիսյանը նույնպես բրոնզե մեդալ էր նվաճել։