Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի Պրոֆեսիոնալների թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարում ելույթը կսկսի երրորդ համարով՝ առանց վիճակահանության մասնակցելու, հաղորդում է «Чемпионат»-ը։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կխաղա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ, ով աշխարհի 102-րդ համարն է։ «Կարեն Խաչանովի և իսպանացի մարզիկի հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին»,- նշել է պորտալը։
Մարսելի մրցաշարը կանցկացվի փետրվարի 5-11-ը: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 724,015 եվրո:
2023 թվականին Խաչանովը մտել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակ։ Հունվարի սկզբին նա դուրս էր եկել Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել
Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է...