Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի Մ-22 առաջնությանը Հայաստանը կմասնակցի 12 բռնցքամարտիկով, ասված է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ առաջնությանը կմասնակցեն Ռուդոլֆ Գարբոյանը (ՀՄՄ, 51 կգ), նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը (ՀՄՄ, 54 կգ), Երևանի դինամոյականներ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), վանաձորցի Արթուր Շահբազյանը (ԲԿՄԱ, 63, 5 կգ), Գյումրիի քաղաքային ՄԴ-ի սան Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (Մարտունի, ԲԿՄԱ, 71 կգ), երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, 86 կգ). գյումրեցի Հենրիկ Ճիղրիկյանը (ԲԿՄԱ, 92 կգ), երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը (Նորք-Մարաշ) և աղջիկներ, երևանցի Էլլիդա Քոչարյանը (Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ) ու արմավիրցի Սոնա Հարությունյանը (63 , 5 կգ)։
«Կարեն Աղամալյանի գլխավորած մարզչական կազմը մեծ ուշադրությամբ հետևում է նախապես կազմած ծրագրով նաև մարզիկների անհատական որակների բարելավմանը: Երևանում հոկտեմբերի 26-ին սկսված ուսումնամարզական վերջին հավաքը կավարտվի նոյեմբերի ութին, որից երկու օր հետո պատվիրակությունը կուղևորվի Չեռնոգորիա՝ Եվրոպայի առաջնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ
Ֆրանսիայի Շատորու քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ 50 մետր խառը վազքի թիրախի անհատական...