Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի ցեղասպանությանը՝ եզդի ժողովրդի նկատմամբ։
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը՝ հայտնել է, որ ցեղասպանության օրերին անհետ կորել է ավելի քան 3000 եզդի կին և աղջիկ, որոնք վաճառվել են Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի մարդկանց շուկաներում։
Նրա ունեցած տվյալներով՝ այդ կանանց մեծ մասը մինչև այս պահը ողջ է և գտնվում է ստրկության մեջ։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում եզդիերեն գրառում է կատարել՝ նշելով, որ որ 2014 թվականի եզդիների գլխին եկած ցավն ու դժբախտությունը նման էր 1915-ին հայերի հետ կատարվածին։
Եզդիների Ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ։ Այդ թիվը տատանվում է 10-15 հազարի սահմանում։
2014-ի օգոստոս ամսվա սկզբներին իսլամիստների զինված ուժերը գրավեցին Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարարության համաձայն՝ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի, կան փաստեր, որ իսլամիստները ողջ-ողջ թաղել են եզդիների մի մասին, այդ թվում՝ երեխաների և կանանց, իսկ մոտ 300 եզդի կանանց ստրկացրել են՝ տրամադրելով նրանց իսլամիստ զինյալներին։
2018 թվականի հունվարի 11-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին հայտարարություն։