Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի»-ն:
Էլեկտրագնացքը Երևանի կայարանից շարժվելու է 08:30-ին, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցին, ինչպես նաև տոմսերի գներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ www.railway.am:
Ընկերությունը մայիսի 20-ին տեղեկացրել էր, որ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը մեկնարկում է հունիսի 14-ից: