Հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է, հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան:
«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, որ կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անհայտ ծագման կենդանիները, ըստ կարգի, ենթակա են վերադարձի կամ ոչնչացման:
Մայիսի վերջին կառույցը հայտնաբերել էր, որ փորձել են Ռուսաստանից ներմուծել 190 կենդանուց բաղկացած խմբաքանակ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր: