Ապրիլի 15-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգը, տեղեկցրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվախամբից։
Համերգի կազմակերպիչը «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն» է, ամբողջ հասույթը կուղղվի ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։
Տոմսերի արժեքը 5-20 հազար դրամ է։
Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, մենակատարը կլինի Վարդան Գաբոյանը (կիթառ):
Համերգի ծրագրում ներառված են The Beatles-ի, Queen-ի, Pink Floyd-ի, Deep Purple-ի, Scorpions-ի, Led Zeppelin-ի, System of a Down և այլ հայտնի խմբերի ու երաժիշտների ստեղծագործություններ։