Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են անցկացնում ընդդեմ այգում շարունակվող կենդանիների սպանդի։
Նրանք այսօր իրենց ակցիան տեղափոխել են Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգում վերջին 6 ամսում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։
Նախկին և ներկա աշխատակիցները նաև դժգոհում են, որ այգու կենդանիների թիվը կրճատվում է։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ։
Վերջերս էլ այգու տնօրենը տեղեկացրել էր, որ վանդակում անշարժացած են գտել յագուարին։