• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 02:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Նախագահ Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

Գիտություն և տեխնիկա,
31 Մարտ 2022 19:52
ShareShareShare
telegram

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը), առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:

«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը՝ դրանով իսկ խթանելով տարածաշրջանում խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացումը»,- նշել է նախագահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս «ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ, և առաջին հերթին շնորհակալություն հայտնել այն ամբողջ կատարված աշխատանքի համար, որ կազմակերպիչները իրականացրել են և այսօր ունենք այս որակյալ կազմակերպված միջոցառումը, որն իսկապես հաջողված է»,- նշել է Աժ փոխխոսնակը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի աշխարհի տեխնոլոգիական քարտեզում հստակ դիրքավորվելու համար՝ դառնալու բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

«Սա, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում. համակարգված և համագործակցային աշխատանքային մոտեցում, ճիշտ թիրախավորված գործունեություն: Այս առումով «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացնելու ձեռքբերումները, ամրագրելու համագործակցության նոր շրջանակներ»,- ասել է Դավիթ Սահակյանը։

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց ընթացիկ գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Ցուցահանդեսը, որի ընթացքում հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները, նպատակ ունի խթանել ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ Ցուցահանդեսը հյուրընկալել է պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:

telegram
Tags: «ԱրմՀայԹեք 2022»Բարձր տեխնոլոգիաներՎահագն Խաչատուրյան

Առնչվող Նորություններ

ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

01 Օգոստոս 2025 18:17

2025-26 ուսումնական տարվա համար բուհերին հատկացված 2142 անվճար և 9984 վճարովի տեղերից թափուր են մնացել 1174-ը (219 անվճար և 955...

ԲՏԱ նախարարությունը և Starlink Service-ը բանակցություններ են վարում ՀՀ-ում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ

Starlink համակարգում խափանումն ազդել է տարբեր երկրների օգտատերերի վրա

25 Հուլիս 2025 13:35

Starlink արբանյակային կապի համակարգում հուլիսի 24-ին տեղի է ունեցել խոշոր խափանում, որն ազդել է ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, հաղորդում է...

OpenAI-ը կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը

OpenAI-ը կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը

10 Հուլիս 2025 00:35

OpenAI-ը մոտ է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված վեբ բրաուզերի գործարկմանը, որը մարտահրավեր կնետի Google Chrome-ին, գրում է Reuters-ը՝ հղում...

Мхитар Айрапетян: спутники не могут зафиксировать обстрелы на границе

Արհեստական բանականության Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում․ ԲՏԱ նախարար

06 Հուլիս 2025 16:11

Հայաստանում հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։...

Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

03 Հուլիս 2025 23:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոնի ստեղծման ծրագիրը քննարկել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ...

Plug and Play ընկերությունը Հայաստանում ստարտափների զարգացման ծրագրեր կիրականացնի

Plug and Play ընկերությունը Հայաստանում ստարտափների զարգացման ծրագրեր կիրականացնի

03 Հուլիս 2025 11:28

Ավելին
  • Լուրեր
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34
Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

02 Օգոստոս 2025 15:53
Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

02 Օգոստոս 2025 15:18
«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

02 Օգոստոս 2025 15:05
Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

02 Օգոստոս 2025 15:00
Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

02 Օգոստոս 2025 13:56
Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30
ՏԱՍՍ-ը կրկին փոխել է Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության վերնագիրը՝ քաղաքն անվանելով «Խանքենդի»

ՏԱՍՍ-ը կրկին փոխել է Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության վերնագիրը՝ քաղաքն անվանելով «Խանքենդի»

02 Օգոստոս 2025 12:25
Օգոստոսին Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Օգոստոսին Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

02 Օգոստոս 2025 12:04
ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

02 Օգոստոս 2025 10:59
Տարադրամի փոխարժեքը օգոստոսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը օգոստոսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Օգոստոս 2025 10:27
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա
Աշխարհում

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43

Իսրայելի զինված ուժերը թույլատրել են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն օդային ճանապարհով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի...

ԿարդալDetails
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ
Պատահար

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03

Շիրակի մարզում ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վթարի հետևանքով 2 անձ զոհվել է, 1-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ