Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ըստ գերատեսչության՝ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38-40 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 30-35 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 29-35 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-34 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 34-37 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-39 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 38-40 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 38-40 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 38-40 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 37-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան։
Արցախում օգոստոսի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 29 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։