Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջնագրից և լրատվամիջոցների ճնշումներից հետո ռուսական ՏԱՍՍ գործակալությունը երկրորդ անգամ վերաշարադրել է օկուպացված Արցախում հայ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հոդվածը։
Սկզբում վերնագրում նշվում էր Ստեփանակերտ, սակայն ավելի ուշ այն փոխարինվել էր «Լեռնային Ղարաբաղ»-ով, իսկ այժմ՝ «Խանքենդի»-ով։ Տեքստում այժմ ներառված է «քանդում տարածաշրջանի նոր իշխանությունների կողմից» ձևակերպումը։
Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են օգտագործել ռուսական քաղաքների հին անունները, օրինակ՝ Կալինինգրադն անվանելով Քյոնիգսբերգ։ Այս գրառումները դեռևս չեն ջնջվել կամ խմբագրվել։
Հուլիսի 30-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել էին Այվազովսկու հուշարձանը։ Այդ քայլը քննադատության էր արժանացել Մոսկվայի կողմից: