Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38-40 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 30-32 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-35 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 35-37 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-30 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-40 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 39-41 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 39-41 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 38-40 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 37-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան։
Արցախում օգոստոսի 2-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 28 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։