Ղրիմը պատրաստ է ընդունել Հովհաննես (Իվան) Այվազովսկու արձանը, որն ապամոնտաժվել է Արցախում։ Այս մասին հայտնել է «Ղրիմից հաղորդագրություններ» Տելեգրամ ալիքը։
«Նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք վերցնել այդ հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի վայրում։ Մի քանդեք նման բաները, ավելի լավ է մեզ փոխանցեք դրանք», – հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
Բացի այդ, Աքսյոնովի կարծիքով՝ հուշարձանների հետ պատերազմելը որևէ մեկին պատիվ չի բերում անկախ այն շարժառիթներից, որոնցով նման գործողություններն արդարացվում են. «Եվ դա որևէ լավ բանի չի հանգեցնում՝ բոլորի աչքի առաջ Ուկրաինայի օրինակը։ Դա վտանգավոր ախտանիշ է նախևառաջ հենց քանդողների համար»։
Հիշեցնենք, որ օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը։ Այդ քայլը քննադատության է արժանացել Մոսկվայի կողմից: