• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2025 20:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը

Արցախ, Քաղաքականություն,
30 Ապրիլ 2025 10:07
ShareShareShare
Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան
telegram

Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Արցախ վերադարձն ապահովելու համար:

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանտոսի հանձնաժողովի նիստում՝ Բեգլարյանն ընդգծել է, որ երեք տարվա ընթացքում Ադրբեջանը լիարժեք ցեղասպանություն է իրականացրել արցախահայության դեմ: Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 150 հազար հայ բռնի տեղահանվել է տարածաշրջանից և զրկվել հայրենիք վերադառնալու որևէ հնարավորությունից։

Բեգլարյանը հայտնել է, որ ներկայումս պաշտոնապես հաստատված առնվազն 23 հայ պատանդ է պահվում Ադրբեջանում և ենթարկվում խոշտանգումների, նրանց նկատմամբ կայացվում են ապօրինի դատավճիռներ: Նրա տվյալներով՝ 2020-23 թվականներին Արցախում անհետ կորել է ավելի քան 200 մարդ, տեղի է ունեցել նաև բռնի անհետացման ավելի քան 80 դեպք։ Բեգլարյանը հավելել է, որ Բաքուն այդ մարդկանց ճակատագրի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։

Արցախի նախկին պետնախարարը նշել է նաև Ադրբեջանի կողմից հայկական և քրիստոնեական մշակութային և կրոնական ժառանգության ավելի քան 6000 հուշարձանի ոչնչացման, պղծման և վտանգնված լինելու մասին։

Բեգլարյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Freedom House-ը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Արցախում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում են որպես էթնիկ զտում և ցեղասպանություն: Բեգլարյանն ընդգծել է, որ Բաքուն արգելափակում է բոլոր տեսակի միջազգային մուտքերը, հայ բնակչության մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ցույց է տալիս Արցախում հայկական ներկայությունն ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությունը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը նաև սպառնում է նոր ագրեսիայով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Կոնգրեսին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, ինչպես նաև աջակցել Արցախի ժողովրդի դեմ զանգվածային վայրագությունների համար պատասխանատու բոլոր անձանց նկատմամբ միջազգային և ազգային ցանկացած հետաքննության և դատական հետապնդման:

Նախկին օմբուդսմենը կոչ է արել նախաձեռնել կամ աջակցել Արցախ միջազգային դիտորդական առաքելության ուղարկմանը՝ հայկական մշակութային ժառանգության և սեփականության հետ կապված իրավիճակը փաստագրելու, ինչպես նաև հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն հայրենիք վերադարձի պայմանները գնահատելու նպատակով:

Բացի այդ, նա հորդորել է ուժեղացնել դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա՝ ապահովելու համար նրա կողմից ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների կատարումը, ինչպես նաև ապահովելու հայ բնակչության վերադարձն Արցախ՝ պաշտպանության միջազգային հուսալի մեխանիզմով:

Բեգլարյանն ապրիլի 25-27-ն ԱՄՆ Յեյլի համալսարանում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում Արցախի վերաբերյալ 7 ռազմավարական նպատակ էր հրապարակել։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

telegram
Tags: ԱՄՆԱրտակ ԲեգլարյանԱրցախկոնգրես

Առնչվող Նորություններ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, «Արմենպրես»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ ՔԿ-ի՝ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն...

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

18 Հուլիս 2025 18:30

Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կողմից վարձակալելու իրական հեռանկարի մասին։ Ըստ հրապարակման՝ դա ԱՄՆ-ին...

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

18 Հուլիս 2025 17:53

Հայաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի նկատվել, այդ տարբերակը բացառվում է, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար...

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

18 Հուլիս 2025 17:00

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, տեղեկանում ենք DataLex-ից: Հիմնադրամը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3...

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

18 Հուլիս 2025 15:54

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որշումը կայացրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ ՀԾԿՀ նախագահը ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել...

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

18 Հուլիս 2025 14:50

Այսօր ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը կներառի ռուսական նավթի գնի զգալիորեն նվազեցում, ինչպես նաև մի...

Ավելին
  • Լուրեր
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10
Պուտինն Էրդողանին կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

18 Հուլիս 2025 19:35
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ

18 Հուլիս 2025 18:56
Ադրբեջանն անտեսել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Մոսկվայում

Ադրբեջանն անտեսել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Մոսկվայում

18 Հուլիս 2025 18:32
«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

18 Հուլիս 2025 18:30
Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

18 Հուլիս 2025 17:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ ԿԲ տվյալների

18 Հուլիս 2025 17:23
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

18 Հուլիս 2025 17:00
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

18 Հուլիս 2025 15:54
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

18 Հուլիս 2025 14:50
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Իրանի նախագահը 12-օրյա պատերազմի ժամանակ հարձակման է ենթարկվել ու վիրավորվել. ԶԼՄ

18 Հուլիս 2025 14:38
Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

18 Հուլիս 2025 14:27
Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18 Հուլիս 2025 14:04
Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

18 Հուլիս 2025 13:30
Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

18 Հուլիս 2025 13:16
Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:59
ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

18 Հուլիս 2025 12:45
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28
Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

18 Հուլիս 2025 12:21
Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:18
Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

18 Հուլիս 2025 12:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:48
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

18 Հուլիս 2025 11:27
Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:11

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բաքվին՝ ԼՂ-ում ագրեսիայի համար և կոչ է անում ազատ արձակել գերիներին

18 Հուլիս 2025 11:07
Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

18 Հուլիս 2025 10:51
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

18 Հուլիս 2025 10:27
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացական կողմին ապրանքների արտահանման շուրջ առաջարկ է արել ու մերժում ստացել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 10:24
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը
Էքսկլյուզիվ

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32

ԿարդալDetails
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ
Իրավունք

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, «Արմենպրես»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ ՔԿ-ի՝ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ