Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 26-ին սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 26-ի երեկոյան սպասվում է թուկլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 1-3 աստիճան, երեկոյան կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից -7 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -5-ից -7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -1-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -5-ից -8 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -3 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից 3 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից -3 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-5 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -5-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 4 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -4-ից 1 աստիճան, լեռնային շրջաններում՝ -4-ից -7 աստիճան։
Արցախում փետրվարի 26-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -2 աստիճանի: Քամին հարավարևմտյան՝ 3-6 մ/վրկ արագությամբ։