Ռուսաստանը Հայաստանին և արցախցիներին օգնում է հումանիտար ոլորտում, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանի կարիքները, առաջիկա օրերին 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Աջակցությունը ներառում է նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է սնուցել տասնյակ տներ:
ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է, որ ռուսական մարդասիրական առաքելությունն արդեն ուղարկել է 6 տոննա սննդամթերք, որը փաթեթավորվել է հոկտեմբերի 14-ին։ Այն ներառում է 500 սննդի հավաքածու, ինչպես նաև անձնական հիգիենայի ապրանքների և կենցաղային քիմիայի 500 պարկ: