Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը նաև բնակավայրեր հսկողության տակ առնելու ուղղությամբ է գործողություններ կատարել: 

«ԼՂ-ի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Ընդհանուր տեղեկությունը՝ դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը նաև գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում: «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել:

Իհարկե նաև ասել, որ սա անկանխատեսելի էր, չի կարելի: Մենք տեսնում էինք իրադրության լարումը և նաև այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր: Եվ փաստորեն դա արդարացվեց»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ և քննարկել իրադրությունը: 

«Ինչպես Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի:

Իհարկե, ցավոք, արդեն կան մեկնաբանություններ, որ փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Հայաստանը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը: Դա է եղել մշտապես մեր օրակարգում»,- շեշտել է նա:

Վարչապետը տարօրինակ է համարել Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է:

«Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ակամա խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,- ընգծեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ այս գործողության թիրախն ու նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք նույնը կրկնում են մեր մի շարք գործընկերներ, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,- հիշեցրեց նա։ 

Երկրի ղեկավարի խոսով՝ չպետք է հնարավորություն տալ, որ որոշ մարդիկ՝ ներքին ու արտաքին, ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ: «Ինչպես և սպասվում էր՝ տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Մենք այս պահին որևէ չհաշվարկված, կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,- հաղորդեց վարչապետը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Առնչվող Նորություններ

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով ճանապարհի վերահսկողությունն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ դա լրատվամիջոցների...

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն էր, հայտնում...

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ
Պուտինն Էրդողանին կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
Ադրբեջանն անտեսել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Մոսկվայում
«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes
Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ
Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ
Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ
Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին
Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան
ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր
Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը
Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան
Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ
Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով ճանապարհի վերահսկողությունն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ դա լրատվամիջոցների...

ԿարդալDetails

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն էր, հայտնում...

ԿարդալDetails