• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հունիս 2025 09:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում․ Դավիթ Բաբայան

Արցախ,
24 Մարտ 2022 14:06
ShareShareShare
Եթե հակառակորդը չեղյալ հայտարարի զինադադարը, ավելի կոշտ մեթոդներով է վերականգնվելու. Բաբայան
telegram

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:

Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդեց, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:

Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:

«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», – ասում է նախարարը:

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք»,- հայտնել է արտգործնախարարը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմում են ամենատարբեր միջոցների՝ Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու և ինչպես Արցախի Հանրապետության լիազոր մարմիններն ու իրավապաշտպաններն են հայտարարում՝ հայությանը էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Ինչպես Լեռնային Ղարաբաղից տարբեր խողովակներով՝ պաշտոնական աղբյուրների, լրատվամիջոցների, բնակիչների սոցցանցային հրապարակումների միջոցով եկող տեղեկատվական հոսքի ընդհանուր պատկերն է ցույց տալիս՝ գազատար խողովակների վնասումը կամ դրանից հետո տեղադրված փականի միջոցով կապույտ վառելիքի տարանցման ու այդպիսով, փաստորեն, շուրջ 120 հազար բնակչության ջեռուցման դադարեցումը այդ միջոցներից մեկն է միայն: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչությանը: Ադրբեջանցիները համայնքի բնակելի հատվածից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բլրի վրա տեղադրված բարձրախոսներով, ընդ որում՝ հայերեն տեքստով կոչ են անում խաղաղ հայ բնակչությանը դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել գյուղը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել:

Անդրադառնալով նշված դեպքին՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Խրամորթը կանգնած է և անկախ ամեն ինչից դիմակայելու է: Արցախում, ըստ նրա, վաղուց ծանոթ են Ադրբեջանի այդ գործելաոճին և ոչ մի դեպքում չեն վհատվում ու չեն ահաբեկվում:

«Մի օր այստեղ է այդպիսի դեպք լինում, մի օր մեկ ուրիշ տեղ է լինելու: Սա իրենց ոճն է, մենք արդեն վաղուց ծանոթ ենք դրան: Սա որևէ ձևով մեզ չի ահաբեկել»,- հավելել է Դավիթ Բաբայանը:

Արցախի տարածք բնական գազ տարանցող խողովակաշարը վնասվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երկար ժամանակ ադրբեջանցիները թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դա ի վերջո հնարավոր դարձավ, և նախորդ շաբաթվա վերջին՝ մարտի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հաջորդ օրը պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ գազի մատակարարումը շուտով ամբողջությամբ կվերականգնվի: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշվում էր հայտարարության մեջ:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից: Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս պահվածքը որակում է մարդասիրական ահաբեկչություն, որը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», – նշել էր արտգործնախարարությունը:

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հերթին հայտարարեցին, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի բնակչության ահաբեկման պետական քաղաքականությունը՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու և բնիկ հայերից դատարկելու նպատակով:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաղորդել է, որ դադարեցված գազամատակարարումը Արցախում դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Մարտի 23-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը:

telegram
Tags: Արցախի ԱԳԴավիթ ԲաբայանՆախարար

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 17-ին

17 Հունիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 17-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 15-ին

15 Հունիս 2025 07:39

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

14 Հունիս 2025 15:20

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական հռետորաբանության աճը: «Սվոբոդնայա Պրեսա» հրատարակչությանը տված հարցազրույցում նա...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 14-ին

14 Հունիս 2025 07:42

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 14-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 13-ին

13 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 13-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

12 Հունիս 2025 14:22

Ինդիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 17-ին

17 Հունիս 2025 07:35
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

17 Հունիս 2025 01:00
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին․ ԶԼՄ

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին․ ԶԼՄ

17 Հունիս 2025 00:31
Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

ԱՄՆ-ն ընդլայնում է Թրամփի ռազմական հնարավորությունները Մերձավոր Արևելքում․ ԶԼՄ

17 Հունիս 2025 00:02
Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքը

Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքը

16 Հունիս 2025 23:30
Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին

Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները երկու երկրի հայ համայնքներում առաջացրել են լուրջ մտահոգություններ

16 Հունիս 2025 22:16
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ տեղեկատվական կայք է գործարկվել

ՀՅԴ Հայ դատի ԿԽ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առթիվ

16 Հունիս 2025 21:38
Թրամփը վետո է դրել Իսրայելի՝ Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագրի վրա․ Reuters

Իսրայելը չի բացառել, որ կփորձի սպանել Իրանի գերագույն առաջնորդին

16 Հունիս 2025 20:58
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին․ ԶԼՄ

Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին․ ԶԼՄ

16 Հունիս 2025 20:18
Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

16 Հունիս 2025 19:53
ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան․ Թորոսյան

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան․ Թորոսյան

16 Հունիս 2025 19:29
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Freedom թիմի կազմում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Freedom թիմի կազմում

16 Հունիս 2025 18:38
Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները

Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները

16 Հունիս 2025 18:27
Հնդկաստանը դիտարկում է Իրանում գտնվող իր քաղաքացիներին Հայաստանի միջոցով տարհանելու ծրագիրը

Հնդկաստանը դիտարկում է Իրանում գտնվող իր քաղաքացիներին Հայաստանի միջոցով տարհանելու ծրագիրը

16 Հունիս 2025 18:17
Իսրայելի բանակն Իրանի հարվածներից հետո փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը

ՀՀ 17 քաղաքացի մնացել է Երուսաղեմում․ դիմում՝ պետական կառույցներին

16 Հունիս 2025 17:56
ՀՀ-ում ստվերային շրջանառության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առևտրի և շինարարության ոլորտներին. Հակոբյան

ՀՀ-ում ստվերային շրջանառության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առևտրի և շինարարության ոլորտներին. Հակոբյան

16 Հունիս 2025 17:39
Կենտրոնական բանկի աշխատակիցը բերման է ենթարկվել մարիխուանա պահելու համար

Հունիսի 16-ի արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ ըստ ԿԲ-ի

16 Հունիս 2025 17:19
Արթուր Չախոյանի «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ Կոստանյան

Արթուր Չախոյանի «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ Կոստանյան

16 Հունիս 2025 17:02
Ռիսկային սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 5,1%-ի փոխարեն կարող է լինել 1,3%․ նախարար

Ռիսկային սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 5,1%-ի փոխարեն կարող է լինել 1,3%․ նախարար

16 Հունիս 2025 16:34
Քասախի բնակիչների ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ ՆԳՆ

Քասախի բնակիչների ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ ՆԳՆ

16 Հունիս 2025 15:50
Մենք ինփիչմենթի գործընթացի մեջ ենք, բայց որոշ նախաձեռնողներ չափերը կորցրել են․ Իշխան Սաղաթելյան

Մենք ինփիչմենթի գործընթացի մեջ ենք, բայց որոշ նախաձեռնողներ չափերը կորցրել են․ Իշխան Սաղաթելյան

16 Հունիս 2025 15:30
Իրանահայ համայնքում մեծ խուճապ, արտագաղթի տրամադրություն այս պահին չկա․ Սաղաթելյան

Իրանահայ համայնքում մեծ խուճապ, արտագաղթի տրամադրություն այս պահին չկա․ Սաղաթելյան

16 Հունիս 2025 15:14
Հունական թերթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նկատմամբ քիչ հետաքրքրության համար քննադատել է համաշխարհային հանրությանը

Հունական թերթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նկատմամբ քիչ հետաքրքրության համար քննադատել է համաշխարհային հանրությանը

16 Հունիս 2025 15:02
Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

16 Հունիս 2025 14:52
Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին

Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին

16 Հունիս 2025 14:38
ՊԵԿ նախագահը նշել է ՀՀ-ում ստվերային շրջանառության ամենաշատ դեպքերով տնտեսության ոլորտները

ՊԵԿ նախագահը նշել է ՀՀ-ում ստվերային շրջանառության ամենաշատ դեպքերով տնտեսության ոլորտները

16 Հունիս 2025 14:00
Проходит пресс-конференция представителя Верховного органа  АРФД Ишхана Сагателяна (прямое включение)

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (ուղիղ)

16 Հունիս 2025 13:36
Մի շարք հայկական բեռներ մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին. Պապոյան

Մի շարք հայկական բեռներ մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին. Պապոյան

16 Հունիս 2025 13:24
Հայաստանում ուժեղ քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի․ ՆԳՆ

Հայաստանում ուժեղ քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի․ ՆԳՆ

16 Հունիս 2025 13:23
Ռուսաստանում խստացրել են «պարալելային ներկրման» կանոնները

Ռուսաստանում խստացրել են «պարալելային ներկրման» կանոնները

16 Հունիս 2025 13:05
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 17-ին

17 Հունիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 17-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա
Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

17 Հունիս 2025 01:00

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումն Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների վրա և զորակցություն հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Կաթողիկոսության...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ