Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրանա-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին առկա իրավիճակը, հայտնել է Միրզոյանն X-ի իր էջում։
«Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը,- գրել է Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ շարունակում է սերտ կապի մեջ լինել գործընկերոջ հետ, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) քննարկումների շուրջ:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝