Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Ալմաթիում, հայտնում են ԶԼՄ-ները Ղազախստանի ԱԳՆ-ին հղումով։
Նախարարները կհանդիպեն երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների։
Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Պակիստանցի իրավապաշտպանը պատրաստակամություն է հայտնել ներկա գտնվել Ռուբեն Վարդանյանի գործով լսումներին
Պակիստանցի հայտնի իրավապաշտպան և «Ավրորա» մրցանակի 2016թ. եզրափակչի մասնակից Սեյդա Ֆաթիման հայտարարել է Բաքվում ընթացող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի...