Իրանը դեմ է տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում օտարերկրյա ներկայությանը, հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Երևանում։
«Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը, լինի դա Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, և մենք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը կքննարկենք ռազմավարական հարցերը և համատեղ տարածաշրջանային համագործակցությունը», – նախարարի խոսքը մեջբերում է ИРНА-ն:
Աբդոլլահիյանը լրագրողներին նաև ճանապարհային քարտեզի մշակման և Հայաստանի հետ երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթղթի կազմման մասին է հայտնել։
Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: