Թուրքիայում աշխատանքներ են տարվում հինգերորդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին ասել է օդատիեզերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, հայտնում է Trend-ը՝ Anadolu-ին հղումով։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի F-22 և F-35, Ռուսաստանը՝ Սու-57, Չինաստանը՝ J-20։
«Իսկ թուրքերը կունենան թուրք կործանիչ Միլլի Մուհարիփը, սա հինգերորդ սերնդի կործանիչ է»,- մեջբերում է Քոթիլը Yeni Akit թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ թուրքական ազգային կործանիչը պատրաստվում է ցուցադրվել 2023 թվականին։