Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի հյուպատոսության բացման նպատակը հայ-իրանական հարաբերություններին նոր խթան հաղորդելն է անվանել։ Այդ մասին նա հայտարարել Է իրանական Icana լրատվական գործակալությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը:
Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի սահմանամերձ շրջանների և Իրանի Թավրիզ և Արևմտյան Ադրբեջան նահանգների միջև համագործակցության համար և կմեծացնի փոխադարձ առևտրի ծավալը, ավելի վաղ նշել էր Հայաստանում Իրանի դեսպանը։