Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման համատեղ ջանքերի գործադրումը, ինչի դրսևորումներից է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը։ Այս մասին Վրաստանի ԱԳՆ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անդրադրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն ու կայունությանը նվիրված հարցերին, գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական դերը ԼՂ հակամարտության գործընթացի առաջմղման գործում»,- նշել է Միրզոյանը։