Ազգային ժողովը մերժեց հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգ ընդգրկել «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը։
Նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն դեմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ձեռնպահ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հայտարարության նախագիծը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու գործընթացի տրմաբանության մեջ է։
Հոկտեմբերի 6-ին ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը 3 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով բացասական եզրակացություն էր տվել հայտարարության նախագծին։
Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը վարչապետին անվստահություն հայտնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։



































