ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելու ծրագիրը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, թե «եկեղեցու ներսում իրենց ճնշում են և ստիպում» մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Այդ հայտարարությունների հիման վրա նա փորձելու է սկսել «հոգևորականների իրավունքների պաշտպանություն», իբրև թե կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին, ապա պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից, պարզաբանել է լրատվականը։
Իշխանության ներսում այս գործընթացը դիտարկվում է որպես քաղաքական մեծ քայլ, որը պետք է կյանքի կոչվի ՔՊ վարչության ընտրություններից հետո, բայց համապետական ընտրություններից առաջ, գրել է թերթը։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել






































