ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Օմանում և Հորդանանում դեսպաններ է նշանակել, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Ըստ հրամանագրերի՝ Օմանում ՀՀ դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը, Հորդանանում՝ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանը։
ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն էր տվել Օմանում ՀՀ դեսպանության բացելու համար բյուջեից ավելի քան 345 700 դոլար հատկացնելու նախագծին։