ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնել են կառավարությունից։
Ըստ հրապարակման՝ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է նրանց հանդիպումը:
Վաղը՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում կայանալու է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս ևս, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արդեն ժամանել է ԱՄԷ, հանդիպել Ալ Նահյանի հետ։