«Քաղաքացիական պայմանագրում» արդեն մի քանի օր բոլոր ներկայացուցիչներին պարտավորեցնում են քննադատել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հեղաշրջման պլանը»՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման համատեքստում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում, և ինքը չի մարսում ո՛չ եկեղեցու դեմ արշավը, ո՛չ Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը, հետևաբար հրահանգել է քննադատությունների մեջ ներառել նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։
«Հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ»,- հավելել է թերթը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու, իսկ Միքայել սրբազանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում: