Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ԱԱԾ-ից տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարանում է, իսկ վկաների հարցաքննությունը շարունակվում է դռնփակ։ Երեք տարի տևած դատավարության ընթացքում հարցաքննվել է 20 վկա, նշել է հրատարակությունը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է, Բաքվի բանտում է»,- նշել է թերթը։
Արզումանյանը ձերբակալվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների երկու դրվագով։ Հետաքննությունը ճշգրտել էր, որ խոսքը Շուշիի լքման, ինչպես նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ «Արեգ» բարձունքի կորստի հետ կապված դրվագների մասին է։
Նա գլխավորել է Արցախի պաշտպանության նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը։