Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի իշխանություններն ստորագրել են «Ապակենտրոնացված եռամյա համագործակցության համաձայնագրի», հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի Մետրոպոլիտենի նախագահ Բրունո Բեռնարը։
Համագործակցություն կիրականացվի կանաչապատման, քաղաքաշինության, մասնագիտական կրթության, մշակույթի, սպորտի, ֆրանկոֆոնիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերը և բարելավել հանրային ծառայությունների մատուցումը։
Լիոնի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիրը կնքվել էր 1993 թվականին, իսկ քաղաքների եռամյա գործընկերային ծրագրերն իրականացվում են 2008 թվականից։