Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:08

Ադրբեջանը հայ գերիների գործոնն օգտագործում է էսկալացիայի նպատակով․ Փաշինյան

Ադրբեջանը հայ գերիների գործոնն օգտագործում է էսկալացիայի նպատակով․ Փաշինյան

Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները նպատակ ունեն զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձեռքբերումները, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Այսօր Ադրբեջանում ունենք առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք։ Փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար: Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ դատավարության ընթացքում «հրապարակային հայտարարություններ են հնչել խոշտանգումների մասին, արգելված միջոցների կիրառման տեսողական ապացույցներ, ինչը, իհարկե, տագնապալի է, անընդունելի է, և ՀՀ կառավարությունը հստակ դիրքորոշում է հայտնել այդ հարցում։

Փաշինյանը նաև մեկնաբանել է Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ապահովելու վերաբերյալ Բաքվի պահանջները։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի համար այս արտահայտությունն «անհասկանալի և անընդունելի» է, քանի որ Հայաստանում այն ​​ընկալվում է որպես տարածքային պահանջ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ Բաքվի կողմից բարձրացված «Արևմտյան Ադրբեջանի» և փախստականների հարցը Երևանի կողմից ևս ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։

«Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա՝ մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել, բայց նորից եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Եվ, հետևաբար, նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող որևէ երկրի համար քննարկելի լինել»,- ընդգծել է Փաշինյանը։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+