Վաշինգտոնում կայացած բանակցություններում Բաքվին և Երևանին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իհարկե, մենք չենք կարող խոսել ամբողջական համաձայնության մասին։ Կողմերի միջև բավականաչափ տարաձայնություններ կան: Բայց ակնհայտ կետերի շուրջ համաձայնություն կար, այսինքն՝ մեկ քայլ առաջ ենք արել։ Մենք պետք է իրատեսորեն մոտենանք գործընթացին»,- ասել է Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Բլինկենն ընդգծել է, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը մայիսի 9-ին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ։