• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Օգոստոս 2025 06:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի համար խաղաղությունն անհրաժեշտություն է, Ադրբեջանի համար՝ ոչ. Գարո Փայլան

Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան, Քաղաքականություն,
06 Նոյեմբեր 2022 23:45
ShareShareShare
telegram

«Խոսենք գլխավորի» մասին ծրագրի հյուրն այս անգամ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, քաղաքական գործիչ Գարո Փայլանն է։ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նա խոսել է այն մասին, թե ինչքանո՞վ են ներկայիս Թուրքիան ու նրա քաղաքական ու հասարակական ուժերը պատրաստ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչքանո՞վ է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ Բաքվի ներկա ագրեսիվ գործողությունների պայմաններում, ո՞րն է պատճառը, որ քաղաքական գործիչների հետ իր հանդիպումների շարքում չի եղել Ռոբերտ Քոչարյանը, չնայած նա հանդիպել է մյուս նախկին նախագահներին, մտադի՞ր է արդյոք նա շարունակել բարձրացնել Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին խնդիրը և այլ արդիական թեմաներ։

–Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ են ներկայիս Թուրքիան ու նրա քաղաքական ու հասարակական ուժերը պատրաստ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։

–Թուրքիան ունի նախապաշարումներ Հայաստանի նկատմամբ, իր հերթին՝ Հայաստանի ժողովուրդն ունի նախապաշարումներ Թուրքիայի նկատմամբ։ Սա ամենամեծ խնդիրն է, որովհետև 107 տարի ի վեր Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների համար կորսվել է արդարությունը։

Հիմա ստեղծվել է հարմար առիթ։ Թուրքիան ցանկանում է սահմանները բացել և հաստատել հարաբերությունները։ Ինչո՞ւ։ Երկու տարի առաջ Թուրքիան Ադրբեջանի կողմն էր և, դժբախտաբար, պատասխանատվություն ստանձնեց նաև 44–օրյա պատերազմի համար։ Կարծես թե այս պատերազմի արդյունքով Թուրքիայի դիրքերը պետք է ուժեղանային Կովկասում, բայց այդպես չեղավ։ Անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիան ևս շատ բաներ կորցրեց։ Միայն Ռուսաստանը կարողացավ շահել։

Թուրքիան տեսավ և հաշվի առավ այս ամենը։ Ի վերջո, մենք ևս Թուրքիայի խորհրդարանում քննարկումներ ունեցանք։ Պատերազմով ոչինչ չկարողացանք շահել, բայց խաղաղությամբ շատ բաներ կարող ենք շահել։ Բոլոր ժողովուրդները կարող են շահել` և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ թուրքերը։ Թուրքիան մեծ պետություն է և նա պետք է այս երկու երկրներին համոզի, որ իրենք գնան խաղաղությանը։ Միասնաբար կարող ենք շատ բան շահել։

Պատերազմից հետո սկսվեց հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Կարելի է ասել, դա էլ հեշտ չէ։ Պատերազմն սկսելը, ատելության խոսքեր հնչեցնելը, թշնամական քաղաքականություն վարելը հեշտ է, բայց շատ դժվար է խաղաղության հասնելը։ 107 տարվա ընթացքում գոյացած խնդիրները հնարավոր չէ մեկ տարվա մեջ լուծել, բայց սա է միակ ճանապարհը։ Անշուշտ, ունենք նախապաշարումներ, և դա ավարտելն այդքան էլ դյուրին չէ։ Դրա համար էլ ես եկա Հայաստան։

Սա «առիթի պատուհանն» է։ Այս «առիթի պատուհանները» մենք երկու անգամ ունեցանք։ Առաջինը 90–ականներին էր` պատերազմից հետո։ Այն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք, եթե մենք նստեինք խաղաղության սեղանի շուրջ, ավելի արդյունավետ կլիներ Արցախի անվտանգությունն ապահովելու հարցը, բայց, դժբախտաբար, այդ ժամանակ հայերով  Լևոն Տեր–Պետրոսյանին «դավաճան» որակեցինք, և չկարողացանք ստորագրել այդ պայմանագիրը։

2008 թվականին էլ այդպիսի առիթ կար, պ–ն Սարգսյանը ցանկացավ այդ խաղաղությունը, բայց, դժբախտաբար, նրա նկատմամբ կրկին նույն բառերով որակումներ տրվեցին։

Հիմա ես նույն սխալն եմ տեսնում։ Պետք է ռեալիստ լինել, եթե այդպիսին չլինենք, այլ լինենք մաքսիմալիստ, ամեն բան կարող ենք կորցնել։ Շատ բաներ կարող ենք ցանկանալ, բայց պետք է ռեալիստ լինել։ Չլինել ռեալիստ` ամենամեծ տկարությունն է։ Հիմա Ալիևն էլ ռեալիստ չէ, նա մեր արած սխալն է անում, մաքսիմալիստ է, ամեն ինչ ուզում է` միջանցքը, ամբողջ Արցախը՝ չհարգելով մնացածներին։ Սա էլ է տկարություն։ Ինքնավստահությունը լավ բան է, 2018 թվականին մեր ինքնավստահությունը շատ էր, բայց մենք չէին տեսնում առկա վտանգները։

5 տարի առաջ ես եկա այստեղ և զգուշացրեցի, որ մեծ վտանգ կա, որովհետև Թուրքիան սկսել է անօդաչու զենքեր վաճառել Ալիևին։ Նա գնում էր անօդաչու զենքեր նաև Իսրայելից։ Բայց մենք չտեսանք դա։ Եթե տեսնեինք, այս վիճակի մեջ չէինք լինի։

Հիմա զգո՞ւմ ենք, որ տկար ենք։ Ոչ։ Եթե մենք մեր արածներից դասեր քաղենք, ավելի ուժեղ կլինենք։ Պետք է մտորենք այս հարցի շուրջ, թե ինչպե՞ս կարող ենք ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

– Ինչքանո՞վ է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը Բաքվի ագրեսիվ գործողությունների պայմաններում, որոնց աջակցում է նաև Թուրքիան։  

– Հայաստանի համար խաղաղություն է անհրաժեշտ, իսկ Ադրբեջանի համար՝ ոչ։ Ինչո՞ւ Ալիևի ռեժիմը չի ուզում խաղաղություն։ Նա իր ռեժիմն այսպես է կառուցել, և իրեն անհրաժեշտ է թշնամի։ Մեզ պետք չէ թշնամի, քանի որ մենք շատ ավելի ժողովրդավար երկիր ենք։ Մենք խաղաղություն ենք պահանջում, բայց Ալիևը ներկայումս չի ուզում դա։ Եթե պայմանագիրը հիմա ստորագրվի և ժողովուրդները տեսնեն, որ այլևս իրար թշնամի չեն, Ալիևի ռեժիմին իր երկրում կսկսեն քննդատել և առաջ քաշել պահանջներ։ Ալիևի ռեժիմն էլ չի կարող այդպես իշխել։

Թուրքիայում էլ է այսպես։ Թուրքիայի ազգայնականներն  էլ խաղարկում են 3 խաղաքարտ․ առաջինը՝ Հունաստանի հետ կղզիների հարցով։ Երկրորդը` քրդական հարցն է։ Մենք քրդական հարցի լուծման ճանապարհին էինք, բայց թուրք ազգայնականները քրդերին դասեցին թշնամիների շարքում։

Երրորդը` դա հայկական խաղաքարտն է, և դա էլ է օգտագործվում ազգայնականների կողմից։ Կարծում եմ, պետք է թուրք ազգայնականների և Ալիևի  ձեռքերից այդ խաղաքարտը վերցնենք և ապացուցենք, որ մենք թշնամի չենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն, մենք այն երկրներից չենք, որտեղ կա դիկտատուրա, մենք չունենք նավթ, գազ, Թուրքիայի պես ռազմավարական դիրք։

Մեր ամենամեծ ուժը երիտասարդներն են, որոնք IT ոլորտում են աշխատում, զբոսաշրջությունը։ Հենց սրանք էլ մեր տնտեսությունն ավելի կզարգացնեն։ Իսկ եթե մեր տնտեսությունն ավելի հզոր լինի, Հայաստանը կարող է պաշտպանել իր տարածքները։ 

Ես ճնշում եմ գործադրում Թուրքիայի իշխանության վրա։ Ինչո՞ւ։ Եթե ճնշում չգործադրեմ Թուրքիայում, ապա Փաշինյանը կստորագրի անարդար խաղաղություն և դա չի լինի մնայուն։ Որպեսզի մնայուն խաղաղություն լինի, պետք է լինի արդար խաղաղություն։ Ադրբեջանի կողմից էլ, մեր կողմից էլ պետք է դա ապահովվի։ Պետք չէ, որ մենք նույնպես պահանջենք անարդար խաղաղություն։

Մեր մտահոգությունն ի՞նչն է՝ Արցախի անվտանգությունն է։ Ինչպե՞ս դա կարելի է ապահովել։ Պետք է վերցնել այդ խաղաքարտն Ալիևի ձեռքից և Ադրբեջանի ժողովրդին հիշեցնել, որ 35 տարի առաջ հայերը և ադրբեջանցիները Շուշիում և Բաքվում միասնաբար էին ապրում։ Սա հեռավոր երազի պես է թվում, բայց հիշենք, որ Եվրամիության երկրներն էլ իրար հետ պատերազմել են, բայց հիմա նրանք խաղաղության մեջ են ապրում։

Ինչո՞ւ մենք այդ տեսակի երազանք չունենանք։ Ես շատ ադրբեջանցիներ գիտեմ, որոնք խաղաղություն են ուզում, որովհետև այս տարածաշրջանում բոլոր ժողովուրնդները հոգնել են պատերազմներից։

Հիմա պետք է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը։ Ո՞վ օգնեց մեզ։ Ամերիկան, Ֆրանսիան օգնե՞ց։ Ո՛չ։ Ռուսաստանը մի բան արե՞ց։ Ո՛չ։ Նա չուզեց այդ խաղաղությունը, որովհետև, եթե խաղաղություն լինի, այդ երկրներն անելու բան չունեն այստեղ։

Այդ իսկ պատճառով մենք` հայ, ադրբեջանցի և թուրք ժողովուրդները, պիտի մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք։ Այս աշխարհագրությունը մեր ճակատագիրն է, և մենք ապրում ենք այս աշխարհագրության մեջ։ Մենք հարևան ենք, և աշխարհագրությունը չի կարող փոխվել, և եթե հարևաններ ենք, պետք է լուծենք խնդիրները և նայեք դեպի փայլուն ապագան։

–Պարոն Փայլան, Հայաստան այցի ընթացքում դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի, ներկայիս և նախկին նախագահներ Վահագն Խաչատուրյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ժամանակ և ինչպիսի՞//////ն են Ձեր տպավորությունները։ Ինչո՞ւ տեղի չի ունեցել հանդիպում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։  

–Անշուշտ, պարոն Քոչարյանը հարգանքի է արժանի, բայց ինչո՞ւ այս երեքի հետ հանդիպեցի, որովհետև իրենք Թուրքիա–Հայաստան հարաբերությունների համար գործընթացներ են ծավալել։ 

Ես խնդրանք փոխանցեցի Լևոն Տեր–Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին։ Ինչո՞ւ։ Երկուսն էլ ցանկացան Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, երկուսն էլ դադարեցրեցին դա, քանի որ նրանց «դավաճան» որակեցին։ Հիմա տեսնում եմ, որ մեր երկրում գոռում են՝ «Առանց թուրքի Հայաստան»։ Այսինքն՝ կրկին ատելության խոսք է ասվում։

Ես նախագահների և կաթողիկոսի հետ հանդիպեցի և ասացի, որ հայերի միջև բաժանում կա, այդ բաժանումը պետք է վերջացնենք և միասնաբար պատասխանատվություն վերցնենք։

Պարոն Փաշինյանը, կարևոր չէ՝ սիրում ենք նրան, թե՝ ոչ, երկու անգամ ընտրված վարչապետ է։ Անշուշտ, ընդդիմությունն իրավունք ունի նրան քննադատելու, բայց իրավունք չունենք այսպիսի բաժանում անելու։ Այս շաբաթները, ամիսները որոշիչ կլինեն Հայաստանի ապագայի համար։ Ես խնդրեցի բոլոր նախագահներին, կաթողիկոսին, որ հիմա պետք է միանանք, բաժանման ժամանակը չէ, միանալու ժամանակն է։ Եթե մենք չհարգենք ընտրված վարչապետին, որը պիտի նստի սեղանի շուրջ, խոսի և ապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, մյուս օտար երկրների նախագահները պիտի հարգե՞ն, օրինակ, Էրդողանը, Պուտինը կամ Ալիևը։ Եթե տեսնեն, որ ամբողջ հայ ժողովուրդը միասնական է և աշխարհում գտնվող Սփյուռքի ներկայացուցիչները կողմ են դրան, ապա դա այլ բան է։ Սա չի նշանակում, որ համաձայն ենք իր հետ բոլոր հարցերում, բայց պետք է ցույց տանք, որ նա մեր ընտրված վարչապետն է և պետք է նստի բանակցությունների սեղանին և առաջ քաշի մեր ժողովրդի պահանջը, այսինքն՝ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովումը։

Բայց եթե սպասենք, որ Փաշինյանն ինքը լուծի այդ հարցերը, դա ճիշտ չէ։ Մենք շատ ժամանակ չունենք, հազարավոր կորուստներ ունենք, դրանք մեր սխալների հետևանքներն են։ Ժողովուրդը հոգնած է, նա ուզում է արդարություն, արդար ու մնայուն խաղաղություն։ Այդ իսկ պատճառով՝ մենք պետք է ամբողջ հայերով միասնական լինենք։

–Դուք բազմիցս խոսել եք Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին։ Ի՞նչ առաջընթաց կա այդ հարցում և մտադի՞ր եք շարունակել բարձրացնել այդ հարցը։

–Մենք՝ հայերով, Թուրքիայում ենք ապրում և, դժբախտաբար, 1915 թվականի ցեղասպանության հետևանքով փոքրամասնություն ենք այժմ, ունենք շատ խնդիրներ։ Կցանկանանք, որ Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ։ Բայց դա կարող է լինել, երբ Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր։ Դրա համար պետք է այս թշնամությունը վերջացնենք։ Եթե հարաբերությունները վերսկսվեն, այդ նախապաշարմունքները պետք է վերջանան։

Ես մի այսպիսի բան առաջարկեցի` մենք պահանջում ենք ներողություն և արդարություն, ունենք հազարավոր եկեղեցիներ, վանքեր Թուրքիայում և նրանք շատ վատ վիճակում են։ Եթե դրանք վերանորոգենք, ի՞նչ է, դա ներողություն չի՞ լինելու։ Ես այս ամենը Թուրքիայի մշակույթի նախարարին եմ առաջարկել։

Գիտեք, որ Թուրքիայում կա հայկական Անի քաղաքը և այնտեղ կա կամուրջ, որը կարող ենք վերանորոգել։ Դա կլինի խորհրդանիշ։ Երկու ժողովուրդների միջև այս խաղաղությունը կարող է լինել և այս խորհրդանշական կամուրջով Թուրքիայի նախագահը կամ պատգամավորները կարող են այցելել Հայաստան։ Սա Հրանտ Դինքի երազանքն էր։ Հուսամ, մի օր կարող եմ անել դա, և այդ կամուրջը թուրք և հայ ժողովուրդները կարող են միասնաբար օգտագործել։

Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող Գարո Փայլանը մի շարք հանդիպումներ է ունեցել գործող և նախկին պաշտոնյաների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումների առանցքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր։

telegram
Tags: «Խաղաղության» պայմանագիր«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշար44-օրյա պատերազմԱդրբեջանԳարո ՓայլանԹուրքիաԿարո ՓայլանՀայոց ՑեղասպանությունՆիկոլ ՓաշինյանՍերժ Սարգյսան

Առնչվող Նորություններ

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40

Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս առկա են, հակամարտությունը չի կարող համարվել լիովին ավարտված, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության...

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17

ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի հետ ակտիվորեն քննարկում է Բաքվի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միանալու հնարավորությունն Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախկինում արաբական...

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Շիխլինսկին Մոսկվայից տեղափոխվել է Եկատերինբուրգ...

«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34

Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է Թուրքիայով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա: Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ կայացել է բացման հանդիսավոր արարողություն, հայտնում են թուրքական...

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փակել Ադրբեջանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը, եթե շարունակվի...

Ավելին
  • Լուրեր
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

03 Օգոստոս 2025 22:28
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40
Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

03 Օգոստոս 2025 21:06
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Եղիշե Մոսեսյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը

03 Օգոստոս 2025 21:03
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել
Աշխարհում

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32

Ավստրալիայի արևելյան մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր ձյան մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին։ «Արևելյան Ավստրալիայի...

ԿարդալDetails
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ
Մշակույթ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ