Բաքվում ավարտվել են Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում իրականացվել է տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանություն՝ մասնավորապես գործնականում մշակվել են Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթգծի համատեղ ապահովման նախագծեր:
Երկու թուրքական պետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքը բնական է և արդեն իսկ կատարված փաստ: Այդ իսկ պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավաժություններն անակնկալ չէր Հայաստանի համար: Հայաստանին ավելի շատ անհանգստացրել է Վրաստանի մասնակցությունն այդ զորավարժություններին:
Թուրքիա-Ադրբեջան- Վրաստան եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափը ձևավորվել է ոչ վաղ անցյալում: 2012 թվականից սկսած Վրաստանը պարբերաբար մասնակցում էր համատեղ զորավարժությունների, իսկ 2014 թվականից երեք երկրները պայմանավորվել են ստեղծել նոր դիվանագիտական ձևաչափ՝ պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որն անց է կացվում տարին 2 անգամ:
Բացի այդ, գործում է մշտական գործող համակարգող խումբ, որը կարգավորում է երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Այս խմբի խնդիրն է համատեղ վարժանքների, թրեյնիգների, դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև կրթության եւ բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման ուղղությամբ գործողությունների համակարգումը։
Նման իրավիճակում բնական է Երևանի անհանգստությունը՝ կապված Բաքվի և Անկարայի հետ Վրաստանի ռազմատեխնիկական համագործակցության հետ: Թեև Վրաստանն ու Հայաստանը տարբեր ռազմաքաղաքական ճամբարներ են ներկայացնում, այնուամենայնիվ երկու երկրների միջև հարաբերությունները հարթ են և բարիդրացիական: Միևնույն ժամանակ, Վրաստանի մերձեցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանին անհանգստացնում է: Ինչը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:Բայց միանգամայն ակնհայտ է, որ այդ երկրների մասնակցությամբ ցանկացած ձևաչափ ուղղված է Հայաստանի դեմ:
Բացի դրանից Թուրքիայի ռազմավարական ծրագում վաղուց կա Անկարա- Բաքու – Թբիլիսի առանցքի ստեղծումը: Ընդ որում, խոսքը ոչ միայն նրանց տնտեսական և քաղաքական համագործակցության մասին է, այլ նաև ռազմական մերձեցման մասին է:
Կարելի է ենթադրել, որ ներկայիս եռակողմ համագործակցությունը չի դառնա ռազմաքաղաքական կազմակերպության ստեղծման հիմք ՝ հստակ արտահայտված նպատակներով և խնդիրներով, որոնք, այդ թվում, ուղղված կլինեն Հայաստանի դեմ ։ Դրան Վրաստանը դժվար թե գնա, չնայած առկա տնտեսական հսկայական ազդեցությանը: Վրաստանը չի ցանկանա վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու այստեղ հարցն ուղղակի ավանդական բարիդրացիական հարաբերությունների մասին չէ:
Ամեն դեպքում, Թբիլիսիում հասկանում են, որ Հարավային Կովկասում պետք է լինի ուժերի տարածաշրջանային հավասարակշռություն, իսկ դա անհնար է առանց Հայաստանի:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...