Սեպտեմբերի 26-ին Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, կնպաստի երկրների միջև բարդագույն խնդիրների լուծմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
«Պարզ է, որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը միջազգային կանոններն ու օրենսդրությունն է և, իհարկե, սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ», – նշել է Վրաստանի վարչապետը։
Նշենք, որ Վրաստանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 26-ին Լավրովի հետ հանդիպել է 2008 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Բերման էին ենթարկել գիշերազգեստով ու հողաթափերով․ Խամոյանը մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի ձերբակալության մասին
Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման էին ենթարկել ու կալանավորել գիշերազգեստով ու հողաթափերով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել...