Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչիի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
«Քննարկվել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից ելնելով հետագա համակարգման հարցում»,- նշված է հայտարարության մեջ։
Կայացել է մտքերի փոխանակում նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացվել են Ռուսաստանի հիմնարար մոտեցումները հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու հարցում՝ շեշտը դնելով դրա արմատական պատճառներին անդրադառնալու անհրաժեշտության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին հենց այս տեսանկյունից։






































