• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Հուլիս 2025 02:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ

Կարծիք,
05 Փետրվար 2019 20:59
ShareShareShare
Հայաստանը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև
telegram

Հայաստանն աջակցում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովման ջանքերին: Երևանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ գործընկերային հարաբերություններ պահպանելով ինչպես առանձին պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Աշխարհի առաջատար քաղաքական կենտրոնները շարունակում են քաղաքական սուր պայքար մղել մեր տարածաշրջանի համար։ Հարավային Կովկասը, որպես կամուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, պետք է որոշի իր դերը ինչպես Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերություններում, այնպես էլ ընդհանուր անվտանգության միջավայրում:
Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ նրանց գործնական հարաբերությունները ներառում են բազմաթիվ ոլորտներ, այդ թվում ՝ խաղաղապահ առաքելությունները: Հայաստան-ՆԱՏՕ գործնական և քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, ըստ պաշտոնական դիրքորոշման, Հայաստանը չի ձգտում անդամակցել դաշինքին։ Հայաստանը մանսկցում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ այսկերպ դառնալով անվտանգության ապահովման միջազգային գործընթացի մասնակից և շարունակում է աջակցել բարեփոխումների ոլորտում Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը։
ՆԱՏՕ-ն Հայաստանին աջակցում է ռազմական կրթության հարցում, որպեսզի այն համապատասխանի միջազգային բարձր չափանիշներին, օժանդակում է զինված ուժերի գնումների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին և Հայաստանի պաշտպանական նոր ռազմավարության ստեղծմանը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը դրական է անդրադառնում հայկական զինված ուժերի անձնակազմի պատրաստման վրա։ ՆԱՏՕ-ի աջակցությամբ Հայաստանում ականազերծման կենտրոն է կառուցվել, որտեղ պատրաստում են սակրավորներ։ Հյուսիսատլանդյան դաշինքն օգնում է Հայաստանին՝ արդիականացնելու ռազմական կրթության ենթակառուցվածքները։ Ըստ որոշ տվյալների ՝ խոսքը սպաների որակավորման բարձրացման և ռազմական ինստիտուտի դասախոսների պատրաստման դասընթացների կազմակերպման մասին է։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է օժանդակել ՀՀ պաշտպանական ռազմավարության ստեղծմանը, եթե վերջինիս ներկայացուցիչները չեն կարող ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մյուս կողմից, Հայաստանը 1992թ. ՀԱՊԿ անդամ է, և այս կառույցն ավելի շատ տեղեկությունների է տիրապետում անդամ երկրների պաշտպանական ոլորտի վերաբերյալ։ Ստացվում է, որ պաշտպանական ռազմավարության մշակման հարցում ՆԱՏՕ-ն կարող է տրամադրել միայն մեթոդաբանական օժանդակություն, քանի որ ՀԱՊԿ-ը, համապատասխան հայեցակարգային փաստաթղթերով, անդամ պետություններին ուղղակի սպառնալքի առկայության դեպքում տրամադրում է օգնություն։ Այս փաստն ամրագրված է նաև 2007 թ․ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի վիճարկում, որ անվտանգության ապահովման հարցում Հայաստանը նախատվություն է տալիս Ռուսաստանին։
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ նրա համագործակցությանը։ Այս երկու կազմակերպությունների բարձրագույն ղեկավարությունը բազմիցս նշել է, որ իրենք այստեղ ոչ մի հակասություն չեն տեսնում։ Հայաստանը երբեք չի ձգտել խաղալ տարածաշրջանում գործող ռազմաքաղաքական դաշինքների հակասությունների վրա, այլ հակառակը ՝ փորձել է համատեղել իր համագործակցությունը նրանց հետ։
Սակայն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի համար առաջնահերթ է մնում անվտանգության ապահովման հարցը։ Ընդ որում, Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերի շրջանակներում ՆԱՏՕ-ն ոչ մի պարտավորություն չի կրում անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan) շրջանակը թույլ չի տալիս ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, ուստի ծրագիրը չի կարող այլընտրանք լինել Հավաքական անվտանգության պայմանագրին, որը հստակ իրավական պարտավորություններ է սահմանում Հայաստանի անվտանգության ապահովման համար: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Այսպիսով, Հայաստանն ունի անվտանգության եռաստիճան համակարգ, որի հիմքում ընկած են երեք փաստաթղթեր:
1. 1997 թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր,
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թ․ պայմանագիրը (պայմանագրի համաձայն ՝ Ռուսաստանը պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը և ապահովել այն ժամանակակից ռազմական տեխնիկայով),
3. Հավաքական անվտանգության մասին 1992 թ․ մայիսի 15-ի պայմանագիր:
Այսպիսով, Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը մնում է Ռուսաստանը։ Ճիշտ է, 1997 թ․հայկական ղեկավարությունը, Մոսկվայի հետ պայմանագիր կնքելով, ենթադրում էր, որ Հայաստանը, մտնելով Ռուսաստանի հետ անվտանգության մի համակարգի մեջ, կհամագործակցի նաև անվտանգության այլ համակարգերի, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ի հետ։
Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Այստեղ համադրելու ներուժ կա, և այդ ճանապարհով Երևանը պետք է առաջ շարժվի։
Այս համագործակցությամբ Հայաստանը ցանկանում է կայունության հասնել տարածաշրջանում։

telegram

Առնչվող Նորություններ

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

06 Հուլիս 2025 14:00

     

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

04 Հուլիս 2025 15:55

Ազգային ժողովն ընդունել է Երևանում ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը:  Ըստ այդմ՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից...

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

01 Հուլիս 2025 19:21

Ռուս լրագրող և բլոգեր Քսենիա Սոբչակը տեսաուղերձ է ձայնագրել, որում աջակցություն է հայտնել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին: Սոբչակը գործարարին անվանել...

Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին

Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին

25 Հունիս 2025 18:23

Փորձագետներն Armenia Today-ին մեկնաբանել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու տնտեսական հետևանքները և իշխանությունների կողմից Կարապետյանին պատկանող «Հայաստանի...

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

25 Հունիս 2025 08:00

Ավելին
  • Լուրեր
Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

07 Հուլիս 2025 00:50
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին

06 Հուլիս 2025 23:48
TikTok-ը մշակել է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի օգտատերերի համար

TikTok-ը մշակել է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի օգտատերերի համար

06 Հուլիս 2025 23:20
Վրաստանում կալանավորվել է հայտնի գործարար

Վրաստանում կալանավորվել է հայտնի գործարար

06 Հուլիս 2025 22:40
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

06 Հուլիս 2025 21:51
Մասկը ներկայացրել է իր նոր կուսակցության գրանցման փաստաթղթերը

Մասկը ներկայացրել է իր նոր կուսակցության գրանցման փաստաթղթերը

06 Հուլիս 2025 21:12
Սիրիայում չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները

Սիրիայում չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները

06 Հուլիս 2025 20:38
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը համաձայնեցվել է Ալիևի հետ հանդիպումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը. Բագրատ սրբազանի նամակը ՔԿՀ-ից

06 Հուլիս 2025 19:56
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում

Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում

06 Հուլիս 2025 19:28
Գյումրիում տեղի կունենա «Գինոսյանական օրեր» փառատոնը

Գյումրիում տեղի կունենա «Գինոսյանական օրեր» փառատոնը

06 Հուլիս 2025 18:25
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովն «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչում է և կպայքարի «Մեծ սաղավարտի» առաջին կիսաեզրափակչին մասնակցելու համար

06 Հուլիս 2025 17:20
ՔԿ-ն ծննդկան Մերի Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» ԲԿ-ի 3 բժշկի մեղադրանք է առաջադրել

Երևանում ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ ԱՆ

06 Հուլիս 2025 16:40
Мхитар Айрапетян: спутники не могут зафиксировать обстрелы на границе

Արհեստական բանականության Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում․ ԲՏԱ նախարար

06 Հուլիս 2025 16:11
Թվային զարգացումը կայուն աճի հիմնական ուղղություններից է․ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական ֆորումին

Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել

06 Հուլիս 2025 15:17
«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

06 Հուլիս 2025 14:00
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին

06 Հուլիս 2025 13:05
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

06 Հուլիս 2025 10:34
«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37
Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Աշխարհում

Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

07 Հուլիս 2025 00:50

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի...

ԿարդալDetails
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին
Ներքաղաքական

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին

06 Հուլիս 2025 23:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ