Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մի քանի համակրի հայտնի ձայնագրությունները կատարել են անգլիական հետախուզական ծառայություններրը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այդ ծառայություններն ավելի գլոբալ ծրագիր ունեն տարածաշրջանում։ Մասնավորապես, նրանք այս գաղտնալսումներով ավելի կամրապնդեն իշխանության դիրքերը Հայաստանում՝ ընդդիմությանը ներկայացնելով որպես ահաբեկիչներ։
Թերթը պարզաբանել է, որ նրանց նպատակն է նաև հակառուսական ալիք բարձրացնել Հայաստանում և դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից։
Քննչական կոմիտեն հունիսի 25-ին հայտարարել էր, որ բացահայտել է պետական ահաբեկչության փորձ՝ հրապարակելով նաև ձայնագրություններ: Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին «Սրբազան պայքարի» առաջնորդ Գալստանյանին ու շարժման 14 աջակցի։ Նրանք մեղադրվում են՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: